Միջադեպ Ազգային ժողովում. Գարեգին Բ-ի հիշատակումը աղմուկ է բարձրացրել
Օգոստոսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ: Իրավիճակը լարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հիշատակումից հետո, ինչին հաջորդել է իշխանական խմբակցության բուռն արձագանքը: