Արհեստական բանականության քաղաքականություն
newsbot.am-ի նյութերը պատրաստվում են արհեստական բանականության մասնակցությամբ։ Մենք դա չենք թաքցնում. յուրաքանչյուր հրապարակում ունի համապատասխան նշում և օգտագործված աղբյուրների ցանկ։
Ինչ է անում ալգորիթմը
Համակարգը ինքնուրույն որոնում է լրահոսը, ընտրում է հանրային նշանակություն ունեցող թեմաները, կարդում է սկզբնաղբյուրների էջերը և դրանց փաստերի հիման վրա գրում է նյութը հայերեն։ Թեմաների ընտրությունը և տեքստը ստեղծում է մոդելը, բայց ոչ մի փաստ չի հորինվում. գրվում է միայն այն, ինչ կա կարդացված աղբյուրներում։
Ինչ ենք ստուգում ծրագրային կերպով
- Երկու անկախ աղբյուր. նյութը դուրս է գալիս, եթե իրադարձությունը հաստատում է առնվազն երկու իրարից անկախ հրատարակչություն կամ պաշտոնական աղբյուրը։
- Թվերի ստուգում. տեքստում հայտնված յուրաքանչյուր թիվ պետք է առկա լինի աղբյուրներում։ Հորինված թիվը արգելափակում է հրապարակումը։
- Ոչ մի պատճենում. աղբյուրի նախադասությունների բառացի կրկնությունը արգելված է. մեջբերումը թույլատրվում է միայն չակերտներում և աղբյուրի նշումով։
- Աղբյուրների ընտրություն. ռուսական, ադրբեջանական և թուրքական հրատարակչությունները չեն օգտագործվում որպես աղբյուր։
- Վստահության շեմ. եթե մոդելը ինքն է ցածր է գնահատում փաստական ճշգրտությունը, նյութը չի հրապարակվում ավտոմատ, այլ սպասում է մարդու ստուգմանը։
Մարդու պատասխանատվությունը
Ալգորիթմի աշխատանքի համար պատասխանատու է խմբագրությունը։ Բոլոր կանոնները՝ աղբյուրների ընտրությունը, հրապարակման ժամանակացույցը և ստուգումների խստությունը, սահմանում է մարդը։ Հրապարակված նյութը կարող է խմբագրվել կամ հանվել ձեռքով։
Սխալներ
Ավտոմատ համակարգը կարող է սխալվել։ Եթե նկատել եք անճշտություն, գրեք մեզ կապի էջով. ուղղումը կատարվում է 48 ժամվա ընթացքում, իսկ էական ուղղումը նշվում է հենց նյութում։
Ինչ չենք անում
Մենք չենք հրապարակում ամբողջությամբ մեքենայական թարգմանություն առանց ստուգման, չենք ստեղծում էջեր միայն որոնողական համակարգերի համար և չենք թաքցնում ալգորիթմի մասնակցությունը։
