Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի գործով բողոքարկումը ձգձգվում է
46-ամյա Արեգնազ Մանուկյանը շուրջ մեկ ամիս գտնվում է անազատության մեջ և զրկված է 13-ամյա դստեր հետ շփումից։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը միտումնավոր ձգձգվում է քաղաքական դրդապատճառներով։
