Արարատի մարզի Դալար գյուղում չրերի արտադրամասի աշխատանքը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Դալար գյուղում գործող չրերի արտադրամասի աշխատանքը: Պատճառը վերահսկողության ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներն են: Տնտեսվարողին տրվել է ժամանակ թերությունները վերացնելու համար:
