Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է. թիմը քաղաքական ենթատեքստ է տեսնում
Օգոստոսի 13-ին Գյումրիում ձերբակալվել, ապա կալանավորվել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա մեղադրվում է ընտրությունների համատեքստում բարեգործության կանոնները խախտելու մեջ, սակայն մեղքը բացարձակապես չի ընդունում։ Գործչի թիմակիցները տեղի ունեցածը կապում են սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ։
