ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Անդամները դեռ համարում են Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանին դիտարկել որպես դաշնակից։ Այս մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Տեղեկությունը փոխանցվել է ռուսական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում:
