Խախտումների պատճառով դադարեցվել է Երևանի «ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը
Երևանի Ձորափի փողոց 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի ռեստորանային տարածքի գործունեությունը կասեցվել է։ Պատճառը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումներն են։
