20-ամյա երիտասարդին հապշտապ տարել են բանակ՝ անտեսելով խնդիրները
Շաբաթ օրը Արտաշատի զինկոմիսարիատից հապշտապ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչել 20-ամյա Նարեկ Թադևոսյանին։ Նա առողջական խնդիրներ ունի և իր հաշմանդամություն ունեցող մոր միակ խնամողն է։ Ընտանիքը բողոքի ակցիա է իրականացրել Երևանում՝ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
