Հայաստանի թիմը 5-րդն է Միխայիլ Բոտվիննիկի շախմատի գավաթի մրցաշարում
Օգոստոսի 12-17-ը Մոսկվայում կայացել է շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել են ԱՊՀ երկրների պատանեկան թիմերը։ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
