Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
ՀՀ նախագահի հրամանագրով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Այս պաշտոնում նա փոխարինել է Աշոտ Զաքարյանին։ Վերջինս նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
