Թավրիզ-Երևան ուղիղ չվերթները կվերսկսվեն երկու տարվա ընդմիջումից հետո
Հայաստանի և Իրանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնվում է: Երկամյա դադարից հետո՝ օգոստոսի 20-ին, կվերսկսվեն Երևանի և Թավրիզի միջև կանոնավոր ուղիղ չվերթները: Առաջին թռիչքը նախատեսված է հինգշաբթի օրը։
