ՍԱՏՄ-ն Արարատի մարզում երկու արտադրամասի գործունեություն է կասեցրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է երկու սննդի արտադրամասի գործունեություն Արարատի մարզում։ Պատճառն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են։ Խոսքը զովացուցիչ ըմպելիքների և չրերի արտադրությունների մասին է։
