14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Titled Tuesday-ում
Հայաստանի 14-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանը տպավորիչ հաղթանակ է տարել միջազգային հարթակում։ Օգոստոսի 18-ին կայացած առցանց մրցաշարում նա պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենին։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
