Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ նվաճեցին Մ-20 աշխարհի առաջնությունում
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-ից 23-ն անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ևս երկու մեդալ։ Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ։
