ՀՀ բանկերը կկասեցնեն միջազգային պատժամիջոցները շրջանցող գործարքները
Օգոստոսի 12-ից Հայաստանում ուժի մեջ են մտել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր կանոններ։ Կենտրոնական բանկի որոշմամբ՝ ֆինանսական կառույցները պետք է բացահայտեն և մերժեն կասկածելի վճարումները մինչև դրանց իրականացումը։
