Էմին Օհանյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-20 առաջնությունում
Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Էմին Օհանյանը մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ՝ չորս հայ շախմատիստներ հայտնվել են լավագույն տասնյակում:
