«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպմանը
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ժամանել է Ռումինիա, որտեղ կմասնակցի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպմանը։ Արտագնա խաղը տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Երևանյան ակումբի մրցակիցը Ռումինիայի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովան» է։
