Գյուղատնտեսության 12% անկում և արտահանման խնդիրներ. վիճակագրություն
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է գրեթե 12 տոկոսանոց անկում, ինչը համընկել է Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների հետ։ Պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման խնդիրները գյուղացիական տնտեսություններին կանգնեցրել են լուրջ դժվարությունների առաջ։
