Հայ-լիբանանյան «Զարեհ» ռեստորանը ճանաչվել է լավագույնն Ավստրալիայում
Մելբուրնում գործող հայ-լիբանանյան «Զարեհ» ռեստորանը Gourmet Traveller պարբերականի կողմից արժանացել է «2026 տարվա ռեստորան» տիտղոսին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Սիդնեյում։
