Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Դիվանագետն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները:
