Գյումրիում հորդառատ անձրևն ու քամին հեղեղել են նկուղներն ու բակերը
Օգոստոսի 16-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են տների նկուղներ ու բակային տարածքներ: Բնական աղետը վնասել է նաև ծառեր և թեքել էլեկտրասյուն: ՆԳՆ Փրկարար ծառայությունն օպերատիվ կերպով իրականացրել է հետևանքների վերացման աշխատանքներ։
