«Սյունիքի» օդանավակայանը կարող է միջազգային կարգավիճակ ստանալ
Կապանում գտնվող Սյունիքի օդանավակայանը, որն ապահովում է արագ օդային կապը Երևանի հետ, կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը։ Քննարկումներ են տարվում այն Հայաստանի երրորդ միջազգային օդանավակայանը դարձնելու ուղղությամբ՝ Երևանի «Զվարթնոց»-ից և Գյումրիի «Շիրակ»-ից հետո։
