ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել ավտոդպրոցներում ուսուցումը
Հայաստանում վարորդական վկայական ստանալու համար ավտոդպրոցում ուսանելը կարող է դառնալ պարտադիր պայման։ Ներքին գործերի նախարարությունը սկսել է ոլորտի լիցենզավորման և նոր կանոնների սահմանման քննարկումները։
